Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ար­դ­յոք վար­չա­պե­տը ցուց­մունք կտա՞

Ար­դ­յոք վար­չա­պե­տը ցուց­մունք կտա՞
10.12.2019 | 01:09
Նախ վեր­հի­շենք դե­կաբ­րիստ­նե­րի՝ «Կայ­ծից բոց կբռնկ­վի» (Из иск­ры возгорится пламя) հայտ­նի ա­սույ­թը, ո­րը ժա­մա­նա­կին դար­ձավ Լե­նի­նի ստեղ­ծած հա­մա­ռու­սա­կան քա­ղա­քա­կան, մարք­սիս­տա­կան ա­ռա­ջին ան­լե­գալ «Իսկ­րա» պար­բե­րա­թեր­թի բնա­բա­նը։ Լե­նի­նյան այդ «կայ­ծը» մեր օ­րե­րում ևս կր­կին փոր­ձում է բոց դառ­նալ, քա­նի որ ի հայտ են ե­կել զին­ծա­ռա­յող­նե­րի սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան հիմ­նադ­րա­մի շուրջ ե­ղած թվա­յին ան­հա­պա­տաս­խա­նու­թյան փաս­տե­րը։ Հար­ցը նոր թափ է հա­վա­քում ու բո­ցի վե­րած­վե­լու մի­տում դրսևո­րում։ Որ­քան էլ ո­մանք փոր­ձում են «փչել-հան­գց­նել» պատ­մու­թյու­նից բո­լո­րիս լավ հայտ­նի «կայ­ծը», այն շա­րու­նա­կում է մլմլալ։
Փաս­տենք՝ հի­շյալ ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյունն ա­ռա­ջի­նը բարձ­րա­ձայ­նեց հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ Մես­րոպ Մա­նու­կյա­նը։ Հայտ­նի «փչող-հան­գց­նող­նե­րը» հա­ջո­ղաց­րին մե­կու­սաց­նել նրան։ Սա­կայն, ինչ­պես փո­խան­ցում են մեր աղ­բյուր­նե­րը, հիմ­նադ­րա­մի ան­դամ­նե­րից Աժ ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Տիգ­րան ՈՒ­րի­խա­նյա­նը դի­մել է գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյուն` պա­հան­ջե­լով նյու­թեր նա­խա­պատ­րաս­տել զին­ծա­ռա­յող­նե­րի սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան հիմ­նադ­րամ չփո­խանց­ված գու­մար­նե­րի վե­րա­բե­րյալ։ Խոս­քը շուրջ մեկ մի­լիարդ դրա­մի մա­սին է։ Ինչ­պես փո­խան­ցում են մեր ի­րա­զեկ աղ­բյուր­նե­րը, դա­տա­խա­զու­թյա­նը տրա­մադր­ված նյու­թե­րի մեջ է նաև վար­չապետի հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րը հիմն­ված է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան տված տե­ղե­կան­քի վրա։ Հե­տաքր­քի­րը, թերևս, այն է, որ տե­ղե­կան­քում նշ­ված գու­մար­նե­րը բա­ցա­կա­յում են հիմ­նադ­րա­մի պաշ­տո­նա­կան հաշվետվու­թյու­նում, ի­մա՝ «կա­խար­դա­կան փայ­տի­կի» զո­րու­թյամբ ի չիք են դար­ձել։
Նաև հա­վե­լենք՝ Տիգ­րան ՈՒ­րի­խա­նյա­նը դա­տա­խա­զու­թյանն է տրա­մադ­րել վար­չա­պե­տի օգ­նա­կա­նի փո­խան­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րը, հա­մա­ձայն ո­րոնց հիմ­նադ­րամ չի փո­խանց­վել ա­վե­լի մեծ գու­մար՝ շուրջ 1,9 մի­լիարդ դրամ։ Ա­սել է՝ կամ վար­չա­պետն է սխալ տվյալ հրա­պա­րա­կել ԱԺ ամ­բիո­նից, կամ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան տե­ղե­կանքն է սխալ։ Ճիշտն ու սխա­լը հս­տա­կեց­նե­լու մտադ­րու­թյամբ էլ ԱԺ պատ­գա­մա­վո­րը դի­մել է դա­տա­խա­զու­թյուն։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6939

Մեկնաբանություններ